Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լռեք, որ ան­հե­թեթ վի­ճա­կում չհայտն­վեք

Լռեք, որ ան­հե­թեթ վի­ճա­կում չհայտն­վեք
05.05.2020 | 00:39
Ողջ հա­մա­ցան­ցը մի քա­նի օր ակ­տի­վո­րեն քն­նար­կում է Սուրբ ա­թո­ռում ՀՀ նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նի «լայ­վը», որ­տեղ նա պատ­մում է 2019-ին Հռո­մում իր և ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի հան­դիպ­ման մա­սին, մաս­նա­վո­րա­պես ընգ­ծե­լով, որ Վա­նե­ցյա­նը, Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նու­նից, ի­րեն փո­խան­ցել է` ե­թե «սիմ­վո­լիկ» գու­մար վճա­րի ինչ-որ հիմ­նադ­րա­մի, բո­լոր քրեա­կան հե­տապն­դում­նե­րը իր և իր հա­րա­զատ­նե­րի նկատ­մամբ կդա­դա­րեց­վեն, և կկա­րո­ղա­նա հան­գիստ ապ­րել Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս։ Բնա­կա­նա­բար, սա ար­ժա­նա­ցավ իշ­խա­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի բուռն հա­կա­դարձ­ման, բայց ոչ Փա­շի­նյա­նի։ Նա լռում է, այն­պես ինչ­պես Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի դեպ­քում։ Փո­խա­րե­նը մե­ծա­մաս­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող պատ­գա­մա­վոր­նե­րը, մեր­ձիշ­խա­նա­կան շր­ջա­նակ­ներն ու ԱԺ խոս­նա­կի կինն այն­պի­սի աղ­մուկ են բարձ­րաց­րել, որ հի­շեց­նում են հայտ­նի խոս­քը՝ լա­վա­գույն պաշտ­պա­նու­թյու­նը հար­ձա­կումն է։ Սա­կայն զա­վեշ­տա­լին այն է, որ նրանք խո­սում են ա­մեն ին­չից, նախ­կին­նե­րի հա­զար ու մի սխալ­նե­րից, բայց հն­չած մե­ղադ­րան­քը չեն հեր­քում։
Ով է ճիշտ, ով է սխալ, այս պա­րա­գա­յում այն­քան էլ էա­կան չէ, ո­րով­հետև ի­րադ­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ մենք անց­նում ենք կոմպ­րո­մատ­նե­րի փուլ, որ­տեղ բո­լո­րը բո­լո­րի մեղ­քե­րը սկ­սում են ջրի ե­րես հա­նել, ժո­ղո­վուրդն էլ դառ­նա­լու է այս ա­մե­նի հան­դի­սա­տե­սը՝ վս­տա­հա­բար գլուխ չհա­նե­լով, թե, ի վեր­ջո, ով է ի­րա­վա­ցի։
Սա­կայն այս պա­րա­գա­յում խիստ ան­հար­մար վի­ճա­կում են հայ­տն­վում նրանք, ով­քեր փոր­ձում են այս կամ այն կող­մին այն­պես պաշտ­պա­նել, կար­ծես ի­րենք են ե­ղել այդ հան­դիպ­ման կազ­մա­կեր­պի­չը, կու­լի­սա­յին խո­սակ­ցու­թյուն­նե­րի վկան­ե­րը։ Ոչ վաղ ան­ցյա­լում այս հան­դիպ­ման մա­սին Ար­թուր Վա­նե­ցյա­նը հայ­տա­րա­րեց, թե այդ խո­սակ­ցու­թյան մա­սին գի­տեն ե­րեք մարդ։ «Մի­քա­յել Մի­նա­սյա­նի հետ հան­դի­պել եմ ԱԱԾ տնօ­րեն ե­ղած ժա­մա­նակ, Նի­կոլ Փա­շի­նյա­նի գի­տու­թյամբ և հանձ­նա­րա­րու­թյամբ։ Հան­դիպ­ման բո­վան­դա­կու­թյան մա­սին գի­տեն 3 հո­գի։ Ինչ­պես ա­սում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ ես և ևս 2 հո­գի, ո­րոնք այ­սօր իմ քա­ղա­քա­կան թի­մից չեն: Մնա­ցած հար­ցե­րով, խնդ­րում եմ, դի­մեք ի­րենց»,- ա­սել էր ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նը։ Սա­կայն, հետևե­լով իշ­խա­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի գրա­ռում­նե­րին, տպա­վո­րու­թյուն է, որ դա ոչ թե հան­դի­պում է ե­ղել, այլ հա­մա­ժո­ղովր­դա­կան հա­վաք, ո­րին հրա­վի­րյալ­նե­րի կար­գա­վի­ճա­կում էին «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան կե­սից ա­վե­լին, Փա­շի­նյա­նին գո­վեր­գող­նե­րը և ԱԺ խոս­նա­կի կի­նը՝ ա­ռանց ա­մուս­նու։ Այս հա­կա­դար­ձող­նե­րին կա­րո՞ղ ենք լուրջ ըն­դու­նել, մարդ կա­րո՞ղ է խո­սել մի բա­նից, ո­րից ան­տե­ղյակ է։
Հա­վե­լենք, որ երբ բաց­վել են թղ­թա­պա­նակ­նե­րի գզ­րոց­նե­րը, հան­րու­թյան սե­փա­կա­նու­թյունն են դառ­նում ի­րա­կան փաս­տե­րը, ան­տե­ղյակ­նե­րը խե­լամ­տու­թյուն պի­տի ու­նե­նան ու ա­նի­մաս­տո­րեն չհայ­տն­վեն այդ ա­լի­քի տակ, ո­րով­հետև «լյուստ­րա­ցիա» ի­րա­կա­նաց­նող­ներն անվ­տան­գու­թյան բար­ձիկ­ներ ու­նեն, իսկ ի­րենք՝ ո­չինչ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ